ՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկում է MoneyGram փոխանցումներ դոլարով եւ եվրոյով 5 նոյեմբերի 2009 - 11:23 AMT PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ եւ MoneyGram դրամական փոխանցումների միջազգային համակարգի միջ- հոկտեմբերին ստորագրած համաձայնագրին համապատասխան բանկի հաճախորդները հնարավորություն ստացան ՎՏԲ-Հայաստան Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղում MoneyGram համակարգով ուղարկել - ստանալ դրամական փոխանցումներ դոլարով եւ եվրոյով:Մեկնաբանելով այդ նորությունը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը մասնավորապես ընդգծեց,- «MoneyGram միջազագյին համակարգը ի սկզբանե տարբերվում էր իր մրցակիցներից փոխանցման եւ վճարման կետերի առավել զարգացած ցանցով: Մեկ այլ ոչ պակաս կարեւոր հատկություներից է գործարքի իրականացման արագությունը, որի շնորհիվ գումարը հասնում է հասցեատիրոջը աշխարհի ցանկացած կետում հաշված րոպեների ընթացքում: Այժմ այդ դրական հատկություններին ավելացել է հաճախորդներին փոխանցման արժույթի ընտրության հնարավորության տրամադրումը, որը, հաշվի առնելով հայկական Սփյուռքի առկայության փաստը, թույլ է տալիս ընդլայնել MoneyGram ծառայությունների սպառողների հետ համագործակցության հնարավորությունները»: Նշենք, որ MoneyGram համակարգում գործում է մոտ 180000 կետեր եւ գործակալներ աշխարհի ավելի քան 190 երկրներում: Գումարի փոխանցումը տ-ում է ոչ ավել քան 10 րոպե: MoneyGram-ը հնարավորություն է տալիս դրամական փոխանցման հետ մեկտեղ փոխանցումը ստացողին ուղարկել անվճար հաղորդագրություն (մինչ- 10 բառ): Գումարի փոխանցման ծառայությունը հասու է միայն ֆիզիկական անձանց համար: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ եւ MoneyGram դրամական փոխանցումների միջազգային համակարգի միջեւ համագործակցության սկիզբը դվել է 2009թ. սեպտեմբերին: Այժմ MoneyGram ծառայություններից սպառողները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր 74 մասնաճյուղերում Հայաստանի ողջ տարածքով: 2009թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս MoneyGram-ի գործում է ըդհանուր թվով վեց տարբեր արագ դրամական փոխանցման համակարգեր, որն իր հերթին երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում բանկի համար ստեղծում է բարձր մրցունակություն: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-74 մասնաճյուղ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |