5 նոյեմբերի 2009 - 15:48 AMT
Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումից հետո իր քաղաքականության վեկտորն Արեւելք է ուղղել
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք չէ դիտարկել որպես առանձին գործընթաց, քանի որ այն կապված է աշխարհաքաղաքական գործընթացների հետ, որոնք ծավալվում են ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով, Թուրքիան Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումից հետո իր քաղաքականության վեկտորն Արեւելք է ուղղել: «Այս պայմաններում Թուրքիան սկսել է կարգավորել հարաբերություններն Իրանի, Սիրիայի հետ եւ արդեն միտում ունի կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ իր զարգացման հեռանկարները Թուրքիայի ղեկավարությունը տեսնում է Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում»,- ընդգծել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահը: