Երեւանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության փոփոխությունը ղարաբաղյան գործընթացում իրական շրջադարձի կհանգեցնի

PanARMENIAN.Net - Երեւանի նկատմամբ Մոսկվայի քաղաքականության փոփոխությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում իրական շրջադարձի կհանգեցնի: Այդ մասին Երեւանում կայացած «Հայ-թուրքական դիվանագիտությունը եւ Լեռնային Ղարաբաղը` համաձայնությու՞ն, թե՞ ոչ» սեմինար-քննարկմանը հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: «Նման փոփոխություն կարող է դառնալ այն, որ Մոսկվայի հայամետ քաղաքականությունը կդառնա չեզոք, ինչի արդյունքում կարող են բարելավվել ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Ռուսաստանը ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին ցույց կտա, որ պատրաստ է առավել կառուցողական համագործակցության»,- նկատել է փորձագետը:



Նրա կարծիքով, իրադարձությունների նման փոփոխությունը միակ գործոնն է, որին Հայաստանը պատրաստ չէ: Նա համոզմունք է հայտնել, որ եթե Ռուսաստանն իսկապես փոխի իր քաղաքականությունը Ղարաբաղի հարցի առնչությամբ, Երեւանը դժվար թե դրան որեւէ պատասխան կամ հակակշիռ կունենա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---