ՀՀ վարչապետը եւ Ջեյ Ռակոուն քննարկեցին Հայաստանի եւ «Լինսի» հիմնադրամի համագործակցության հարցերը 5 նոյեմբերի 2009 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր սկսվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Կառավարության ղեկավարը ԱՄՆ-ում է գտնվում ArmTech 2009 բիզնես-համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի առաջին օրը Տիգրան Սարգսյանը Լոս-Անջելեսում հանդիպել է «Լինսի» հիմնադրամի նախագահ Ջեյ Ռակոուի եւ նրա առաջին տեղակալ Հարութ Սասունյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ «Լինսի» հիմնադրամի համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ArmTech 2009 համաժողովը տեղի կունենա Սան Խոսե քաղաքում: Հայաստանի պատվիրակության կազմում են` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ այլ պաշտոնատար անձինք, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ArmTech-ն անցկացվում է ամեն տարի` մի տարի ԱՄՆ-ում, երկրորդ տարի` Հայաստանում պարբերականությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |