Սիմոն Կամսարականը պահանջում է Մանուկյանի հրաժարականը ՀՀ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից 5 նոյեմբերի 2009 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով Հայաստանի հասարակական խորհրդի հանձնաժողովը դեմ է հայ-թուրքական Արձանագրություններին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ հանձնաժողովի անդամ, Հայաստանի հիմնարար գիտությունների կենտրոնի տնօրեն, ֆիզիկոս Սիմոն Կամսարականը: Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունն այն մասին, որ բոլոր 12 հանձնաժողովների նախագահները համաձայն են Արձանագրություններին` Կամսարականն ասաց, որ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համպատասխանում, քանի որ 12 նախագահները չեն կարող արտահայտել Հանրային խորհրդի բոլոր անդամների կարծիքը, որոնց թիվը 1500-ից ավելի է:«Հոկտեմբերի 18-ին Խորհրդի հերթական նիստի ժամանակ ես ելույթ ունեցա հետեւյալ առաջարկով` նիստ հրավիրել Վազգեն Մանուկյանի հարցը քննելու համար», - հայտարարեց Սիմոն Կամսարականը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ դիմելու է Հայաստանի նախագահին` Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու համար, ինչպես նաեւ նրա դեմ հետագայում դատարան է դիմելու: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |