Երեւանն ու Վաշինգտոնը համաձայնագիր ստորագրեցին գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին 5 նոյեմբերի 2009 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Պետքարտուղարությունում կայացել է Հայաստան-ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Պատվիրակության կազմում էին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, Արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը եւ այլ պաշտոնատար անձինք: Ամերիկյան կողմից համանախագահում էր Պետդեպարտամենտի Եվրոպային եւ Եվրասիային օգնության համակարգող Դանիել Ռոզենբլումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Թինա Քայդենաուն եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարիա Յովանովիչը: Հանձնաժողովի նիստին քննարկվել են Հայաստանում գործարարության մթնոլորտի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության եւ կառավարման համակարգի բարեփոխումներին առնչվող օրակարգային հարցեր: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նշված ոլորտներում ձեռք բերած նվաճումներն ու առաջիկայում ծրագրված միջոցառումները: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայությունը, հայկական պատվիրակությունը առանձինհանդիպումներ է ունեցել նաեւ Պետդեպարտամենտում, Առեւտրի դեպարտամենտում, ԱՄՆ Առեւտրի ներկայացուցչի գրասենյակում, Համաշխարհային բանկում եւ Արժույթի միջազգային հիմնադրամում: Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրվել է Գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որը կխթանի համագործակցությունը երկու երկրների միջեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ինտելեկտուալ սեփականության, հիմնարար գիտությունների ոլորտներում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |