ՀՀ եւ ՌԴ մինչեւ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է 5 նոյեմբերի 2009 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Կովալենկոյի աշխատանքի շնորհիվ կհաջողվի երկու երկրների համագործակցությունը բարձրացնել նոր` ավելի բարձր մակարդակի: Պրն Աբրահամյանը նշեց, որ ՀՀ եւ ՌԴ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է: Այդ համատեքստում նա նաեւ կարեւորեց երկու երկրների միջեւ քաղաքական շփումների բարձր մակարդակը, ձեւավորված լայն իրավապայմանագրային դաշտը, փոխշահավետ համագործակցությունն առեւտրատնտեսական, հումանիտար, ռազմատեխնիկական եւ այլ բնագավառներում:Զրուցակիցները կարեւորեցին ՀՀ եւ ՌԴ միջկառավարական եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությունը: Նրանք համաձայնեցին, որ այդ հանձնաժողովները հանդիսանում են երկկողմ համագործակցության կարեւոր գործիքներ եւ դրանց ներուժը պետք է ամբողջությամբ օգտագործվի ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարգավաճման: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |