Իտալիայի խորհրդարանում «Հայ-իտալական բարեկամության» խումբ է ստեղծվել 6 նոյեմբերի 2009 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի նորաստեղծ «Հայ-իտալական բարեկամության» խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում խմբի նախագահ, խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր Սանդրա Զամպան տեղեկացրել է Հայաստանի դեսպանին, որ Հայաստանի բարեկամների խումբը Իտալիայի օրենսդիր մարմնում գնալով մեծանում է եւ ներկայումս այն ընդգրկում է 22 պատգամավոր: Ռուբեն Կարապետյանը կարեւորել է երկրի օրենսդիր մարմնում Հայաստանի բարեկամների հայանպաստ գործունեության ակտիվացումը եւ նրանց թվի ավելացումը: «Հայ-իտալական բարեկամության» խմբի անդամներն ընդգծել են, որ Հայաստանը Իտալիայի բարեկամն է, եւ որ իրենք պատրաստ են աջակցել երկու երկրների ոչ միայն միջխորհրդարանական համագործակցությանը, այլեւ՝ Հայաստան-Իտալիա բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իտալիայի խորհրդարանում կազմակերպել տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ եւ դասախոսություններ, որոնք կօգնեն իտալացի օրենսդիրներին ծանոթանալու հայկական մշակույթին, պատմությանն ու քաղաքականությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |