Յալթայում կտեղադրվի հուշատախտակ «Արմենիա» շոգենավի կործանման հիշատակին 6 նոյեմբերի 2009 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ն, ժամը12:00 Յալթայի Նոր նահատակների եւ Ռուսաստանի խոստովանահայրերի եկեղեցում տեղի կունենա հուշատախտակի հանդիսավոր տեղադրում ծովային մեծ ողբերգության ի հիշատակ «Արմենիա» սանիտարական շոգենավի կործանման, հաղորդում է «Նովոստի Կիրմա»: «Պատերազմի երեխաներ» հասարակական կազմակերպությունը դիմել է Յալթայի պետխորհրդի քարտուղար Ալեքսեյ Բոյարչուկին ափին տեղադրել հուշատախտակ «Արմենիա» շոգենավի կործանման հիշատակին, որտեղ զոհվեցին զինվորներ եւ խաղաղ բնակիչներ: 1941 թ-ի նոյեմբերի 7-ի առավոտյան Սեւ ծովյան «Արմենիա» խոշորագույն նավը դուրս եկավ Յալթայի նավահանգստից իր վերջին ուղեւորությանը, եւ ափից ոչ հեռու խորտակվեց ֆաշիստական կործանիչի հարվածի արդյունքում: Սանիտարական նավը էվակուացրել է հազարավոր վիրավոր մարտիկների, Սեւ ծովյան նավատորմի հոսպիտալի աշխատակիցներին եւ քաղաքի բնակիչներին: Զոհվեցին գրեթե բոլորը. 96 մարդ անձնակազմից, ավելի քան 5500 վիրավոր զինվոր եւ Սեւաստոպոլի, Բալակլավայի, Յալթայի բնակիչներ: Փրկել հաջողվեց միայն ութ հոգու: «Արմենիա» շոգենավի աղետը զոհերի քանակով ամենախոշորներից է համաշխարհային պատմության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |