ՆԱՏՕ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական կանդրադառնա տարածաշրջանի կայունության վրա 6 նոյեմբերի 2009 - 12:51 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Այդ հարաբերությունների կարգավորումը դրական կանդրադառնա տարածաշրջանի կայունության վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկու ասպեկտ ունի` տնտեսական ու քաղաքական: Անկախ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից, ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ մեծ ծավալների է հասնում: Հարաբերությունների կարգավորման դեպքում, այդ ծավալները կավելանան եւ Հայաստանը եւս հնարավորություն կունենա արտահանել իր ապրանքները Թուրքիայի տարածքով»,-ասել է Ռ.Սիմոնսը: Քաղաքական տեսակետից, ըստ Դաշինքի պաշտոնյաի, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կայունացման նշան կհանդիսանա տարածաշրջանի համար, որը լի է «սառեցված հակամարտություններով»,-ասել է Ռոբերտ Սիմոնսը: Պատասխանելով Արձանագրությունների վավերացման մասին հարցին` Ռ.Սիմոնսը նշել է, որ «այդ հարցը երկկողմ հարաբերությունների» հարց է եւ հույս է հայտնել, որ այն կվավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նշել է,որ այդ համակարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումներ են անցնում, եւ մենք հուսով ենք, որ նրանց կհաջողվի առաջ մղել գործընթացը»,-ասել է Ռոբերտ Սիմոնսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |