Հայ խաղաղապահների քանակը Կոսովոյում ավելացել է

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը կամրապնդի անվտանգությունը, ինչպես նաեւ կբարձրացնի Հայաստանի դերը տարածշրջանում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որի համաձայն հայ խաղաղապահները Աֆղանստանում լինելու են թուրք զինվորականների հրամանատարության տակ` հայտարարելով, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Առաջին հերթին մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, ոչ թե Թուրքիայի: Հայ խաղաղապահները տեղակայվելու են Աֆղանստանի հյուսիսում, գերմանական ստորաբաժանումների կազմում: Ուղղակի կապ հայ եր թուրք խաղաղապահների միջեւ չի լինելու»,-ասել է Է.Շարմազանովը:



Նա նաեւ հաղորդել է, որ հայ խաղաղապահների քանակը Կոսովոյում կավելանա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---