Նոյեմբերի 6-8 Երեւանում կանցկացվի ԱՊՀ երկրների «Մշակութային քաղաքականություն-քաղաքականություն մշակույթի համար» համաժողովը 6 նոյեմբերի 2009 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում իր աշխատանքն սկսեց ԱՊՀ երկրների «Մշակութային քաղաքականություն-քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի բնագավառում քաղաքականության նոր ճյուղ» երեքօրյա տարածաշրջանային համաժողովը: Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանըհայտնեց, որ համաժողովի գլխավոր նպատակն է` նորարարական հայեցակարգերի, պլանավորման ոլորտում մոտեցումների ձեւավորումը, ինչպես նաեւ մշակութային քաղաքականության համար ճկուն ռազմավարական ինֆրակառույցների ստեղծումը հանուն զարգացման եւ փոխհամաձայնության: Համաժողովը կազմակերպել են` Հայաստանի մշակույթի նախարարությունը` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ռուսաստանի գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի խմբի աջակցությամբ, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամը` Հայաստանի լեզվաբանական համալսարանի եւ Ռուսաստանի մշակութաբանության ինստիտուտի գործընկերությամբ: Համաժողովի ընթացքում կանցկացվեն լիակազմ նիստեր «Մշակութային քաղաքականությունը ձեւափոխվող աշխարհում» եւ «Մշակութային քաղաքականության ընտրությունը», բանավեճեր` «Մշակութային ժառանգությունը որպես մշակութային բազմազանության արդյունք եւ բաժանելի արժեք» եւ «Ապրել կիսամշակութային աշխարհում. սովորել բազմազանության, մասնակցել երկխոսությունների», ինչպես նաեւ երկու «կլոր սեղան»` «Մշակութային իրավունքներ, սահմանադրական երաշխիքներ ու մշակույթի բնագավառում օրենսդրությունը» եւ «Աջակցություն մշակույթին. տնտեսական եւ/կամ մշակութային արդյունավետությունը»: Բացման արարողությանը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարդաց համաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում էր. «Ողջունում եմ տարածաշրջանային համաժողովի բոլոր մասնակիցներին, որը նվիրված է չափազանց կարեւոր հիմնախնդրի` մշակութային քաղաքականությանը: Պետության դերը մշակույթի համար նպատակների եւ քաղաքականության առաջնահերթությունների տարբերակման գործում կախված է մշակույթի եւ մշակութային քաղաքականության բնագավառի ընդհանուր հայեցակարգի սահմանումից: Այդ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ համաժողովին, որի հիմնական խնդիրը պետք է լինի նոր ժամանակներին համապատասխան իրականության առաջնահերթությունները որոշելը»: Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն իր հերթին նշեց. «Համընդհանուր մշակութային ժառանգության ուժով նախկին խորհրդային տարածքի ժողովուրդները շատ բաներով նման են: Սակայն տնտեսական եւ քաղաքական խնդիրների նմանությունը ԱՊՀ երկրներին մղում է մշակութային քաղաքականության ոլորտում ճկուն մեխանիզմներ, նոր ճյուղեր որոնելու»: Համաժողովին մասնակցում են միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՊՀ, ԵՄ), ազգային կառավարական հիմնարկների, գիտական եւ փորձագիտական միությունների ներկայացուցիչներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |