Հայաստանն ու Մոլդովան զարգացնում են տրանսպորտային հաղորդակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջեւ 1996թ. Քիշնեւում ստորագրված միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը:



Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի խոսքով, ներմուծված փոփոխությունները թույլ կտան ավելացնել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ներուժը, ինչպես նաեւ կնպաստեն Հայաստանի ու Մոլդովայի միջեւ տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---