Կոլորադոյից սենատորի պաշտոնի թեկնածուները Հայոց ցեղասպանության ճանաչման կողմից են 6 նոյեմբերի 2009 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Կոլորադո նահանգից ԱՄՆ Սենատում երկու գլխավոր թեկնածուներ Էնդրյու Ռոմանովը եւ Մայքլ Բեննետն իրենց կարծիքն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ԱՀԴՀ):Ռոմանովը, որը Ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակից է հանդիսանում, իր թեկնածությունն առաջադրեց սեպտեմբերի 16-ին: Նրա մրցակիցը Բեննետն է, որը Կոլորադոյի նահանգապետի կողմից նշանակվեց այդ պաշտոնին այն բանից հետո, երբ Քեն Սալազարը դարձավ ներքին գործերի նախարար: Դեռեւս սենատոր լինելու ժամանակ Սալազարը նույնպես Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմնակից էր: Rocky Mountain Hye Advocates-ին ուղղված նամակում Ռոմանովն իր օժանդակությունն է հայտնել Ամերիկայի հայերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում` վստահեցնելով, որ իրեն սենատոր ընտրեն, նա կօժանդակի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Rocky Mountain Hye Advocates խմբագիր եւ ԱՀԴՀ ակտիվիստ Վի Բաշյան Կուպերը, պատասխանելով Ռոմանովի նամակին, հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Ռոմանովն արդեն ցույց է տվել իր հավատարմությունը մեր կազմակերպությանը: Նրա գործողությունները` որպես նահանգի օրենսդիր, ներառյալ Կոլորադոյի պալատի խոսնակի պաշտոնը, արդեն ցույց են տվել նրա վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ: Նա կներկայացնի հայկական համայնքի շահերը, եթե սենատոր ընտրվի»: Բեննետն իր հերթին գերադասել է լռել, թե արդյոք ինքը կօժանդակի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Սենատում, թե ոչ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |