Էլհան Պոլուխովը լիարժեք չի տիրապետում Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությանը 6 նոյեմբերի 2009 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Մեկ երկրի ընկալմամբ չեն մեկնաբանում միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, այլ այնպես, ինչպես միջազգային հանրությունն է դրանք ընդունում: Ինքնորոշումը նշանակում է ինքնորոշում, տարածքային ամբողջականությունը`տարածքային ամբողջականություն, եւ եթե այդպես չլիներ մենք այսօր չէինք ունենա ՄԱԿ-ի անդամ 192 պետություն:Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին, հայտարարել է ՀՀ ԱԳՆմամուլիեւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետկապի բաժնի վարիչՏիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովի հայտարարությունները: «Կան մարդիկ, որոնքերեւակայումեն, թե ավելի շատ բան գիտեն բանակցություններից, քան դրանց մասնակիցներն ու վարողները: Դրանց թվում է նաեւ պարոն Պոլուխովը, որի բազմաթիվ հայտարարություններից ակնհայտ է, որ նա բավականին աղոտ տեղեկություններ ունի բանակցությունների վերաբերյալ»,-ասել է Տիգրան Բալայանը: Այսօր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը հայտարարել է, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մանրամասներին քաջատեղյակ ՀՀ արտգործնախարարը գիտի, որ Ադրբեջանը ինքնորոշման իրավունքն ընկալում է տարածքային ամբողջականության ենթատեքստում:Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ ղեկավար Է.Նալբանդյանի հայտարարությանն այն մասին, թե «այսօր բանակցություններում քննարկվում է միայն ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը»` Պոլուխովն ասել է, որ նրա հայտարարություններն ուղղված են երկրի ներքին լսարանին: «Էդվարդ Նալբանդյանը հիանալի գիտի, թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվում բանակցային գործընթացում»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |