«Ժառանգությունը» կրկին պնդում է, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը 6 նոյեմբերի 2009 - 20:35 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կրկին արծարծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ ճանաչելով ԼՂՀ անկախությունը ՀՀ իշխանությունները «պետք է ապացուցեն, որ իրենց հայտարարությունները սոսկ խոսքեր չեն, ներքին սպառման ուղերձներ չեն, մեզ մոլորության մեջ գցելու խոստումներ չեն, այլ գործ են, որին սպասում է ողջ հայությունը»: Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին` Ս.Սաֆարյանն իր հայտարարության մեջ հաստատել է «Ժառանգության» պատրաստակամությունը` պայքարել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ խորհրդարանում: Նա նաեւ նշել է, որ որպես ելք ստեղծված իրավիճակից, «Ժառանգությունը» պահանջում է նախագահի հրաժարականը:--ԿԱ-- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |