Վաշինգտոնն Անկարային «դեղին քարտ է» ցույց տվել Իրանի հետ գազի գործարք կնքելու համար 7 նոյեմբերի 2009 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը գտնում է, որ հիմա Իրանի հետ «բիզնես վարելու պատեհ ժամանակը չէ» ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ այլ երկրների համար եւս: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցով օգնական Ֆիլիպ Գորդոնը, մեկնաբանելով թուրք-իրանական նոր պայմանավորվածությունը Իրանի բնական գազի ձեռք բերման եւ իրացման մասին:Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն չի խրախուսում տնտեսական եւ կոմերցիոն կապերը Իրանի հետ: «Մեր օրենսգրքով նախատեսվում է պատիժ սահմանել, եթե այլ երկրներ նկատելի կապիտալ ներդրումներ են կատարում Իրանի էներգետիկ սեկտորում, եւ այդ հարցում ոչինչ չի փոխվել», - ասել է Ֆիլիպ Գորդոնը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրան կատարած այցի ժամանակ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել Իրանի եւ Թուրքիայի միջեւ գազի բնագավառի վերաբերյալ, մասնավորապես հասել են պայմանավորվածության իրանյան գազը Թուրքիայից Եվրոպա հասցնելու մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |