Թուրքիան «ազատ է արձակում» Իսրայելի ձեռքերը Հայաստանի նկատմամբ քաղաքականության հարցում 8 նոյեմբերի 2009 - 16:25 AMT PanARMENIAN.Net - «Ես խորհրդարանական շատ պարտականություններ ունեմ, բայց եթե պատգամավորներից ոչ մեկն իր վրա չվերցնի «Իսրայել-Հայաստան» խորհրդարանական խմբի ղեկավարությունը, ապա ես ուրախությամբ կշարունակեմ այն, որովհետեւ կարեւոր եմ համարում դա»,- հայտնել է Իսրայելի կառավարող խորհրդարանական կոալիցիայի նախագահ, «Լիկուդ» խմբակցության ղեկավար Զեեւ Էլկինը:Էլկինի խոսքով, մի կողմից ջերմացում կա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, բայց մյուս կողմից Թուրքիան իրեն շատ կահաիսրայելական քայլեր է թույլ տալիս, ինչն ազատ է արձակում Իսրայելի ձեռքերը Հայաստանի նկատմամբ առավել կշռադատված քաղաքականության համար: Այդ ենթատեքստում ինքը հայկական ուղղությամբ լուրջ առաջընթացի համար հեռանկարներ չի տեսնում: «Առավել ակտուալ է առաջընթացը նորարարական հաղորդակցման ոլորտում: Եթե վերջապես Երեւան - Թել-Ավիվ ուղղի չվերթ հայտնվեր, ապա դա շատ լավ կլիներ թե' զբոսաշրջության, եւ թե' Իսրայելի հայկական համայնքի համար»,- ընդգծել է Իսրայելի կառավարող խորհրդարանական կոալիցիայի նախագահը, հաղորդում է IZRUS-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |