Ղարաբաղի շուրջ Թուրքիայի դիրքորոշումը լրացուցիչ արգելքներ է առաջացնելու 8 նոյեմբերի 2009 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չպետք է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանավորի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ: Այդ դիրքորոշումը լրացուցիչ արգելքներ է ստեղծելու հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին ճապոնական «Իոմիուրի» թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:«Արդեն գործում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ձեւաչափը` ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ այն նպաստում է առաջընթացին»: Նախարարի խոսքով, եթե Թուրքիան կապակցի երկկողմ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը, ապա դա միայն վնաս կհասցնի երկու խնդիրներին: Էդվարդ Նալբանդյանը նաեւ հիշեցրել է, որ Անկարան ու Երեւանը պայմանավորվել են առանց նախապայմանների հաստատել հարաբերությունները: «Բայց եւ այնպես, մենք մտադիր ենք շարունակել պայքարել 1915թ. Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |