Նոյեմբերի 9-ին լրանում է Բեռլինի պատի անկման 20-ամյակը 9 նոյեմբերի 2009 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Տարբեր երկրներից ժամանած հյուրերը` պետությունների եւ կառավարությունների նախկին եւ ներկայիս ղեկավարները, ականավոր քաղաքական գործիչներ, շուրջ 100 հազար զբոսաշրջիկներ գերմանացիների հետ միասին այդ օրը նշում են Բեռլինի պատի անկման 20-ամյակը: Կիրակի օրը ԳԴՀ ԱԳՆ-ի նախկին ղեկավար Հանս-Դիտրիխ Գենշերը, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իրենց ստորագրություններն են թողել պատի հատվածների վրա Գլինիկե կամրջի վրա` «Սառը պատերազմի» թանգարանի բացման արարողությանը: Այդ կամուրջը, որը միացնում է Բեռլինն ու Պոտսդամը, ժամանակին եղել է արեւելյան ու արեւմտյան հետախուզությունների գործակալների փոխանակման վայրը: Բեռլինի պատը «սառը պատերազմի» եւ Եվրոպայի բաժանման խորհրդանիշներից մեկն էր: Պատնի անկումից շուրջ մեկ տարի անց Գերմանիան միավորվեց: Գերմանիայի ԱԳ այժմյան նախարար Գվիդո Վեստերվելլեն, ստանձնելով պաշտոնը, խոստացավ վարել ԳԴՀ ԱԳ նախկին նախարար «Գենշերի գիծը», որը նպաստեց պատի անկմանը: «Պատն ինքն իրեն չփլուզվեց,-ասել է նա կիրակի օրը:-Այն քանդեց անազատ ապրող միլիոնավոր մարդկանց սերն առ ազատություն»: Տոնական միջոցառումներին մասնակցում է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Մենք պետք է առավել սերտ համագործակցենք` քանդելու համար 21-րդ դարի պատերը, որոնք կրկին կկանգնեն մեր առջեւ»,-ասել է Քլինթոնը: Գլխավոր միջոցառումները կանցնեն Բեռլինի Փարիզյան հրապարակում Բրանդենբուրգի դարպասների հարեւանությամբ, որտեղ ելույթ կունենան Անգելա Մերկելը, ինչպես նաեւ նախկին չորս դաշնակից տերությունների ներկայացուցիչները, հաղորդում է EuroNews-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |