Կոլորադոյի նահանգապետը շնորհակալ է CCGAA ակտիվիստներին Հայոց ցեղասպանության հերքման դեմ պայքարի համար

PanARMENIAN.Net - Կոլորադոյի նահանգապետ Բիլլ Ռիտերը երախտագիտություն է հայտնել այն ակտիվիստներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են հանուն արդարության եւ ճշմարտության, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ):



Ընդ որում, նահանգապետը բարձր է գնահատել Colorado Coalition for Genocide Awareness & Action (CCGAA) կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Ռոզ Դումանի գործունեությունը: «Ես շնորհակալ եմ այնպիսի մարդկանց եւ կազմակերպություններին, ինչպիսիք են Ռոզ Դումանը եւ Ամերիկայի Հայկական Համագումարը, որոնք շարունակում են պայքարել հանուն արդարության եւ ճշմարտության»,- ասել է Բիլլ Ռիտերը:



«CCGAA կշարունակի աշխատել տեղական հայկական համայնքների հետ, որպեսզի նպաստի գիտելիքների տարածմանն այնպիսի անհերքելի փաստի մասին, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է»,- հայտնել է Դումանը` ավելացնելով, որ կազմակերպությունը կշարունակի անել ամեն հնարավոր բան, որպեսզի դիմակայի Ցեղասպանության ժխտմանը:



ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին իր հերթին նշել է, որ Համագումարը բարձր է գնահատում համագործակցությունն այն կազմակերպությունների հետ, որոնք կիսում են իրենց նպատակները Հայոց ցեղասպանության հարցում: «Մենք ողջունում ենք նման կարեւոր հարցում տեղեկացվածության բարձրացմանն ուղղված` Ռոզ Դումանի եւ CCGAA գործունեությունը»,- ընդգծել է Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---