«Խոզագրիպը» հասե՞լ է նաեւ Հայաստան 9 նոյեմբերի 2009 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը հայտարարել է, որ «Հայաստանում գրանցվել է A/H1N1 հարուցիչով (խոզագրիպ) վարակի կասկածով առաջին դեպքը եւ այս պահի դրությամբ հիվանդի անալիզների նմուշներն ուղարկվել են Լոնդոն` փորձաքննության»: Նա հաղորդել է նաեւ, որ հիվանդը, որի մոտ «խոզագրիպ է» կասկածվում, ՀՀ քաղաքացի չէ, եւ այս փուլում դեռեւս սխալ կլինի պնդել, թե նա հենց «խոզագրիպով է» հիվանդ: «Պետք չէ խուճապի մատնվել: Ուղղակի շարունակեք պահպանել անձնական հիգիենայի կանոնները»,-հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը` հավելելով, որ արդյունքները ստանալուն պես հանրությունը կտեղեկացվի այդ մասին: Լ.Թորոսյանն ասել է նաեւ, որ վաղը տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո ասուլիսը, որտեղ նա մանրամասնորեն կներկայացնի տիրող իրավիճակը, ինչպես նաեւ կդիմի բնակչությանը խուճապի չմատնվելու կոչով: Չնայած դրան, Երեւանում մարդիկ մտահոգված են Հայաստանում «խոզագրիպի» դեպքերի հայտնաբերման լուրերով, եւ այսօր դեղատներում արագ սպառվում են բժշկական դիմակները: Ըստ պաշտոնական տվյալների, մինչ այժմ Հայաստանում «խոզագրիպի» ոչ մի դեպք չէր գրանցվել: Սակայն անկախ դրանից, 2010թ. հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոզագրիպի դեմ պատվաստանյութ կտրամադրի Հայաստանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |