Թուրքիայի ու Իրանի շինարարական ապրանքանիշերը կներկայացվեն Երեւանի շինարարական ցուցահանդեսում 9 նոյեմբերի 2009 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 2-4-ը կանցկացվի միջազգային 7-րդ «Կովկաս` շինարարություն եւ վերանորոգում EXPO 2010» մասնագիտացված ցուցահանդեսը, հաղորդում է Logos EXPO Center-ի մամլո ծառայությունը: «Կովկաս` շինարարություն եւ վերանորոգում EXPO 2010» ցուցահանդեսի նպատակն է սպառման նոր շուկաների որոնումը, արտասահմանյան ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ, նոր գործարար գործընկերների որոնումը «Առաջին անգամ Հայաստանում կներկայացվեն Թուրքիայից, Վրաստանից ու Իրանից ամենախոշոր շինարարական բրենդերը: Հենց այս իրադարձությունն էլ առիթ կհանդիսանա վերը նշված երկրների խոշոր շինարարական ընկերությունների ու Հայաստանի շինարարական ընկերությունների համագործակցության համար: Հայկական շինարարական ոլորտի ընկերությունների համար առաջին անգամ հնարավորություն է ընձեռվում տեղում հարաբերություններ հաստատել շինարարության ոլորտում խոշորագույն կազմակերպությունների հետ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների աճին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն շնորհանդեսներ ու «Նորագույն տեխնոլոգիաների կիրառումնը ժամանակակից շինարարության մեջ» եւ «Ինտերիերում ու էքստերիերում ժամանակաից դիզայներական մտքի ռացիոնալ օգտագործում» թեմաներով կլոր սեղաններ: Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպել են «Logos EXPO Center»-ը եւ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը: Այն անցկացվելու է էկոնոմիկայի նախարարության, Շինարարների միության, Դիզայներների միության եւ Ճարտարապետների միության աջակցությամբ: Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 100 ընկերություններ, որոնք առաջատար դիրքեր են գրավում շուկայում` ներդրումային, շինարարական ընկերություններ, նախագծային, դիզայներական կազմակերպություններ եւ այլն: «Logos EXPO Center»-ը առաջին մասնավոր ընկերությունն է Հայաստանում (1999թ.), որը բացարձակ առաջատար է արդյունաբերական, միջազգային եւ ազգային ցուցահանդեսների եւ կոնգրեսների կազմակերպման հարցում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |