Նաիրա Զոհրաբյան. Եվրոպական արժեքները հայերի արժեքային համակարգի կարեւոր մասն են կազմում 9 նոյեմբերի 2009 - 22:10 AMT PanARMENIAN.Net - ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 9-ին ընդունեց Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիոգա Պինտոյին եւ ՀՀ Եվրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին եվրաինտեգրման գործընթացում Միջազգային Եվրոպական Շարժման դերին, Արեւելյան գործընկերությանը, ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր:ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը միասնական Եվրոպա կառուցելու գործում բարձր գնահատեց դեռեւս 1948 թ. ստեղծված Միջազգային Եվրոպական Շարժման ներդրումը, որի հիմնադիրներից են եղել ականավոր գործիչներ Չերչիլը, Միտերանը, Ադենուարը: Նրա համոզմամբ` այն հանգամանքը, որ Արեւելյան գործընկերության 6 երկրներից Հայաստանը առաջինն է մաս դարձել Միջազգային Եվրոպական Շարժման, ապացուցում է, որ եվրոպական արժեքները հայկական արժեհամակարգի կարեւոր մասն են կազմում: Արեւելյան գործընկերության ձեւաչափում տիկին Զոհրաբյանը կարեւորեց քաղաքացիական ֆորումի ստեղծումը, քանզի պետական դիվանագիտությանը զուգահեռ` բազում խնդիրներ հնարավոր կլինի լուծել հասարակությունների միջեւ երկխոսության ճանապարհով: Հանձնաժողովի նախագահը փաստեց, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության ձեւաչափում գործընկերների հետ պատրաստ է բազմակողմ հարաբերությունների, ինչը հետեւողականորեն խոչընդոտվում է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Նա կարծում է, որ Միջազգային Եվրոպական Շարժման քաղաքացիական ֆորումների միջոցով հնարավոր կլինի լուծել նաեւ բազմակողմ ձեւաչափում համագործակցության եւ երկխոսության խնդիրը: Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Նաիրա Զոհրաբյանը փաստեց, որ ԼՂՀ անկախությունն ու միջազգային ճանաչումը այլընտրանք չունի: Ըստ նրա` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը առանձին գործընթաց է, որը որեւէ աղերս չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ: Ճշմարտությանը իրազեկ լինելու համար նա Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղարին նվիրեց ԼՂ իրավական հիմքերը եւ հակամարտության պատմությունը ներկայացնող փաստական նյութեր, ասելով, որ ճշմարտությունը մեկն է եւ այն չի կարող երկու երես ունենալ: Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիոգա Պինտոն կարեւորեց այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանում ՀՀ Եվրոպական Շարժմում ունեցող միակ երկիրն է: Նա համոզված է, որ Արեւելյան գործընկերությունը հնարավորություն կընձեռի ԵՄ-ին ինտեգրումն առավել դյուրացնելու: Պարոն Պինտոն կարեւորեց նաեւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի ստեղծումը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |