ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել հունգարական արդարադատությանը անաչառության համար 9 նոյեմբերի 2009 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Բուդապեշտում իր ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Հունգարիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում: Ըստ նախագահի, փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ Հունգարիայի հարգարժան Նախագահի հետ քննարկեցինք հայ-հունգարական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակեցինք միջազգային եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ: Նշեցինք քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը, տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունները, ինչպես նաեւ ընդգծեցինք հայ եւ հունգար ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության կարեւոր դերը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:Մենքհամոզված ենք, որ քիչառաջ ստորագրված հաձայնագրերը կընդլայնեն երկկողմհամագործակցության շրջանակն ու նորհնարավորություններ կստեղծեն փոխշահավետ գործակցության համար: Դրանցից կուզենայի հատուկ առանձնացնել երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որը առեւտրատնտեսական համագործակցության հիմնարար փաստաթղթերից է: Արդարադատության եւ գյուղատնտեսության ոլորտներում ստորագրված համաձայնագրերը եւս իրենց նպաստը կբերեն հայ-հունգարական բազմաբնույթ համագործակցության զարգացմանը: Հուսով եմ նաեւ, որ մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի հետագա ծավալման համար էական խթան կհանդիսանան նաեւ այսօր Բուդապեշտում բացվելիք հայ-հունգարական գործարար համաժողովը եւ դրա շրջանակներում ձեռքբերված կապերն ու պայմանավորվածությունները: Օգտվելովառիթից` ցանկանումեմ երախտիքի խոսք հայտնել հունգարականարդարադատությանը, Բուդապեշտում հայսպայի` ԳուրգենՄարգարյանի սպանության գործումցուցաբերած աներկբաեւ արդարացի կեցվածքի համար: Այն ժամանակ ես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էի, եւ այդ զազրելի ոճրագործությունը մինչեւ հոգու խորքը ցնցել էր ինձ. համոզված եմ` նաեւ յուրաքանչյուր նորմալ մարդու ողջ աշխարհում: Ցավալի է եւ ողբերգական, որ նման նողկալի ոճիրը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հերոսություն: Վստահ եմ, որ եթե չլիներ հունգարական արդարադատության նման հստակ որոշումը, այդօրինակ ոճրագործությունները շարունակություն կգտնեին նաեւ այլ պետություններում»,-ասել է նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |