Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ խորհրդաժողովին11 նոյեմբերի 2009 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերին նվիրված նախարարների առաջին համաշխարհային խորհրդաժողովին, ասել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերին նվիրված նախարարների առաջին համաշխարհային խորհրդաժողովը տեղի կունենա ՌԴ մայրաքաղաքում նոյմեբերի 18-20-ը: Ինչպես ասել է նախարարը, խորհրդաժողովի շրջանակներում երեք միջոցառում տեղի կունենա ` ԱՊՀ երկրների տրանսպորտի կոմիտեի նախարարների խորհուրդը, բուն խորհրդաժողովը եւ Ռուսաստանի տրանսպորտային վարչակազմի 200-ամյակին նվիրված միջոցառումը: «Բոլոր այս երեք միջոցառումներին մեր պատվիրակությունը կմասնակցի իմ գլխավորությամբ»,-ասել է նա: Գ.Սարգսյանը հավելել է նաեւ, որ քննարկման գործընթացում է զեկույցի թեմատիկան, որով նախարարրը հանդես կգա առաջիկա միջոցառումներում: Ըստ ՌԴ ներքին գործերի նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիեւի, խորհրդաժողովը բեկում կմտցնի ճանապարհային երթեւեկության անվտանգության համար համաշխարհային պայքարում եւ թույլ կտա հասնել նրան, որ նոյեմբերից մոլորակում կսկսվի ճանապարհային երթեւեկության զոհերի հետհաշվարկ: «Մենք կմասնակցենք պատմական մի իրադարձության` առաջին անգամ է այս խնդիրը քննարկվում այդքան բարձր մակարդակով»,-ասել է նա: Նուրգալիեւը հավելել է նաեւ, որ 2009թ. կազդարարի անցումը անհատական, տարածաշրջանային եւ ազգային ծրագրերից գլոբալ մի համակարգի, որը հաշվի կառնի տարբեր երկրների առանձնահատկությունները եւ համաշխարհային փորձը: Նման բարձր մակարդակով խորհրդաժողովն արդեն իսկ բեկում է: Հանդիպումներ ու քննարկումներ վաղուց են տարվում: Մոսկվայի խորհրդաժողովը կհավաքի բոլոր նրանց, ով իրականում պայքարում է անվտանգության համար, խնդրի առարկայական լուծում մշակելու համար: Միջոցառման մեջ ընդգրկված են չափանիշներ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մեր համատեղ ջանքերը: Մեր նպատակն է մշակել երթեւեկության անվտանգության դեմ պայքարի մեխանիզմներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |