Միխաիլ Տալի հուշամրցաշարի 5 տուրերի արդյունքում Լեւոն Արոնյանը մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է11 նոյեմբերի 2009 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող Միխաիլ Տալի հուշամրցաշարի 5 տուրում հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը հաղթեց Պետեր Լեկոյին (Հունգարիա) եւ Վլադիմիր Կրամնիկի (ՌԴ) հետ կիսում է աղյուսակի 1-2 տեղերը: Կրամնիկը ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Լեւոն Արոնյանը մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է, նա վաստակել է 3 միավոր: 4-10 տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ` 4-7. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-2,5 միավոր 4-7. Բորիս Գելֆանդ (Իսրայել) -2,5 միավոր 4-7. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-2,5 4-7. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-2,5 8. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)-2 միավոր 9-10. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-1,5 միավոր 9-10. Պետեր Լեկո (Հունգարիա)-1,5 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |