Երրորդ խաղացողների հայկական շուկա մտնելը կստեղծի առողջ մրցակցություն11 նոյեմբերի 2009 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Երրորդ խաղացողների բջջային եւ օպտիկամալուխային շուկա մտնելը կստեղծի առողջ մրցակցություն Հայաստանի շուկայում, կարծում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, նոր օպերատորը արդեն Հայկական շուկայում է: «Ես կարծում եմ, որ նրա հիմնական գործունեությունը կծավալվի 2010 թ-ն», - ասել է նա մամլո ասուլիսում:Ինչ վերաբերվում է օպտիկամալուխային կապին, ապա, նրա խոսքերով արդեն հայտնվել է արդեն եւս մեկ խաղացող`GNC Alfa-ն: Նա հիշեցրեց, որ ընկերությունը օպտիկական կաբել է անցկացրել Իրանի սահմանից մինչեւ Երեւան եւ հիմա, համաձայն կառավարության որոշմանը, այդ կազմակերպությունը կարող է այդ կաբելը անցկացնել Երեւանից մինչեւ վրացական սահմանի կողմը: «Դա կլինի երրորդ պրովայդերը, որը Հայաստանին ինտերնետ կտրամադրի, եւ ես կարծում եմ, որ այդ կբերի առողջ մրցակցության, ինչը իր ազդեցությունը կթողնի Հայաստանում տրամադրվող ինտերնետ ծառայությունների գների եւ որակի վրա», - ավելացրել է Սարգսյանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |