Նոյեմբերի 12-14-ը Երեւանում տեղի կունենա «Հայկական ժողովրդական էպոսը եւ համաշխարհային էպիկական ժառանգություն» միջազգային գիտաժողովը11 նոյեմբերի 2009 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-14-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի կունենա «Հայկական ժողովրդական էպոսը եւ համաշխարհային էպիկական ժառանգություն» միջազգային երրորդ գիտաժողովը:Գիտաժողովը կազմակերպված է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հայ գրականության գիտահետազոտական կենտրոնի կողմից: Եռօրյա գիտաժողովի ընթացքում իրենց զեկույցներով հանդես կգան Երեւանի, Վանաձորի, Լոս Անջելեսի, Բոննի, Դելիի եւ Սուխումիի գիտական աշխարհի ներկայացուցիչները: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |