Ամփոփվել են «Գրանշան 2009» տառատեսակների միջազգային երկրորդ մրցույթի արդյունքները11 նոյեմբերի 2009 - 16:34 AMT PanARMENIAN.Net - «Գրանշան 2009» տառատեսակների միջազգային մրցույթն այս տարի երկրորդ անգամ անցկացվեց: Հայաստանը ներկայացված էր վեց անվանակարգերում` «Հայերեն շարվածքային տառատեսակ», «Հայերեն տառատեսակ դասագրքերի համար», «Հայերեն ավանդական», «Լատինական շարվածքային», «Կիրիլյան շարվածքային» եւ «Ազատ ոճի տառատեսակ»: Դրանցից հինգում մրցանակների արժանացան Հայաստանի գրքի ազգային պալատի հայերեն տառատեսակնրի պահպանման եւ մշակման բաժնի վարիչ Էդիկ Գաբուզյանի աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել հայերեն էլեկտրոնային տառատեսակները եւ ապագայում դրանք միջազգային ճանաչման հասցնել: Այս տարի մրցույթին ուղարկված էր 54 հայտ` 12 երկրներից, այդ թվում` Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Էկվադորից եւ այլն: Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները, բացի «Ազատ ոճի տառատեսակից», համապատասխանում էին Հայաստանի կառավարության հաստատած ստանդարտներին: «Մեզ համար շատ կարեւոր է, որ Էկվադորի եւ Գերմանիայի մասնագետներ Ռայան Կաստոն եւ Իկո Միլերը ներկայացրել էին հայերեն այբուբենի տառատեսակներ: Դա ապացուցում է հետաքրքրությունը ոչ միայն մեր այբուբենի եւ լեզվի հանդեպ, այլեւ «Գրանշան» մրցույթի միջազգային մեծացող ճանաչման մասին», - ասաց Էդիկ Գաբուզյանը: Մրցույթի հաղթողներից մեկը ՀՀ արվեստի ակադեմիայի գծանկարչության ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանն է, որը նշեց. «Այսօր օգտագործվող Arial, Times եւ այլ տառատեսակները հայկական չի կարելի համարել, քանի որ դրանց հիմքում լատինական այբուբենն է: Այս մրցույթը սկիզբ դրեց զուտ հայկական տառատեսակների մեծ պաշարի ի հայտ գալուն»: Սակայն դրանք ինտերնետում գործածելու համար անհրաժեշտ է միջազգային մի քանի գործակալությունների իրավաբանական համաձայնությունը, առաջին հերթին` Microsoft գործակալության համաձայնությունը, որի հետ արդեն բանակցություններ են վարվում, ասաց Հայաստանի գրքի ազգային պալատի հայերեն տառատեսակների պահպանման եւ մշակման բաժնի վարիչը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |