Թուրքիան մտադիր է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմն Ադրբեջանի հետ12 նոյեմբերի 2009 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ, Արդարության եւ զարգացման կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական լարվածության ֆոնի վրա երկու երկրների միջեւ գործող մուտքի արտոնագրերից հրաժարվելը սկզբունքային բնույթ է կրում: «Թուրքիայի կառավարությունը մտադիր է Ադրբեջանի հետ հարաբերությունները նախկին նորմալ հուն վերադարձնել` չեղյալ հայտարարելով վիզային ռեժիմն Ադրբեջանի հետ»,-ասել է Էրդողանը ԱԶԿ Կենտրոնական խորհրդի նիստում: Վարչապետն ընդգծել է, որ վերջնականապես այդ հարցը կքննարկվի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի Թուրքիա կատարելիք այցի ժամանակ: Ադրբեջանի հետ միասին, մուտքի արտոնագրերը չեղյալ կհայտարարվեն նաեւ Հորդանանի հետ, գրում է «Սաբահ» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |