Հայաստանի Ինտերպոլը պատրաստվում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը12 նոյեմբերի 2009 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կապակցությամբ Հայաստանի Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոն մի շարք մտավախություններ ունի, կապված թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառման եւ ահաբեկչության հետ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ինտերպոլկի կենտրոնական ազգային բյուրոյի ղեկավար, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը: Ըստ Եղիազարյանի, Հայաստանի Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոն առաջին հերթին մտահոգված է ահաբեկչության խնդիրներով եւ այժմ ծառայության առաջնային խնդիրը սերտ համագործակցությունն է Հայաստանի բոլոր մաքսակետերի հետ եւ նրանց համար Ինտերպոլի բազայի հասանելիության ապահովումը: «Դրանով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մեր մաքսակետերի խոցելիությունը»,-ասել է Եղիազարյանը: Նա նաեւ հաղորդել է, որ Հայաստանի Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոն իր մտավախություններն է հայտնել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը եւ այժմ մշակվում է համատեղ միջոցառումների ծրագիրը, որոնք կիրագործվեն սահմանի բացման դեպքում: «Որքան ես գիտեմ, այս կապակցությամբ ՀՀ կառավարությունը մշակում է նաեւ ունիվերսալ մի ծրագիր, որի մի մասն է կազմում նաեւ մեր գործողությունների պլանը»,-ասել է Եղիազարյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |