Հայ-թուրքական Արձանագրությունները չեն ներգրավվել թուրքական խորհրդարանի հանձնաժողովի օրակարգու՞մ

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների վավերացման հարցը չի ներգրավվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում»,- հայտնեց Թուրքիայի կառավարող Արդարության եւ զարգացման (AKP) կուսակցության անդամ, արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զեյնեբ Դագին:



Նա նկատեց, որ առայժմ չգիտի, թե արդյոք հանձնաժողովը պետք է սպասի Թուրքիայի ԱԳՆ թույլտվությանը Արձանագրություններն օրակարգում ներառելու համար, թե ոչ: «Ես կարող եմ միայն ասել, որ Արձանագրությունները չեն ներգրավվել խորհրդարանական հանձնաժողովի օրակարգում»,- ասաց թուրք պատգամավորը, հաղորդում է ԱՊԱ-ն:



Հոկտեմբերի 21-ին թուրքական խորհրդարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Ցյուրիխում ստորագրված Արձանագրություններն ուղղել է արտաքին գործերի հանձնաժողով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---