Հայաստանում շինարարության բնագավառին բաժին է ընկնում ՀՆԱ 2/3-րդ անկում12 նոյեմբերի 2009 - 17:35 AMT PanARMENIAN.Net - «2009 թ. ինն ամիսների ընթացքում համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) կրճատվել է 18,3 տոկոսոով, ինչը բացասական ցուցանիշ է», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանում Միջազգային փոխարժույթի հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը : Ըստ նրա, եթե ուսումնասիրվի ՀՆԱ ամենամսյա աճը, ապա կգրանցվի 1,7 տոկոս դրական աճ: « Սպասվում է, որ 2009 թ. վերջին երեք ամիսների ընթացքում ՀՆԱ-ն կպահպանի իր աճը: 2008 թ. համեմատ, այս տարի ՀՆԱ բացասական անկումը կազմում է 15,5 տոկոս», - նշեց Նինկե Օմեսը:Նա նաեւ ընդգծեց, որ ՀՆԱ 18,3 տոկոս անկումը համարյա ամբողջությամբ պայմանավորված է շինարարության բնագավառում տիրող իրավիճակից: «18,3 տոկոսից 14 տոկոսը կապված է շինարարության բնագավառում տնտեսական անկման հետ», - հավաստիացրեց Օմեսը, ավելացնելով, որ մյուս բնագավառներում տնտեսական անկում չի գրանցվել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |