ԱՀՀ-ն ողջունում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը Ջոն ՄըքՔեյնի կողմից

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) նամակ է հղել ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնին, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել սենատորին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին սատարելու համար:



«Մենք վստահ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ-ի կողմից չպետք է դառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատանդը, եւ այդ համատեքստում Համագումարը ողջունում է ՄըքՔեյնի հայտարարությունը»,-ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով, որ Համագումարը կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:



Սենատորին հասցեագրված նամակում Արդունին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է առավելագույնս նպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը այդ պատմական փաստի ժխտման քարոզարշավի ֆոնի վրա:



ԱՀՀ-ն կոչ է արել սենատորին սատարել ԱՄՆ Սենատ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին 316-րդ բանաձեւին:



Ավելի վաղ Ջոն ՄըքՔեյնը հայտարարել է, որ բավականաչափ փաստաթղթեր գոյություն ունեն, որոնք վկայում են հայ ժողովրդի Ցեղասպանության մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---