Ուկրաինացի լրագրողները «քոչարին» ադրբեջանական պար են հռչակել13 նոյեմբերի 2009 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Որոշ ուկրաինացի լրագրողների անգրագիտությունն ուղղակի ապշեցնում է իր մասշտաբներով: Այդ մասին գրում է Analitika.at.ua-ն: «Արդեն սովորական են դարձել Թուրքիայի մասին ռեպորտաժները, որ ուղեկցվում են դուդուկի երաժշտությամբ, սակայն անբարեխիղճ լրագրողները որոշել են ընդլյանել հայ մշակույթի տարածման աշխարհագրությունը: ICTV հեռուստաալիքը որոշեց «նվիրել» հայտնի հայկական «Քոչարին» ադրբեջանցիներին: Նոյեմբերի 12-ին «Արտակարգ նորություններ» ծրագրում, ռեպորտաժը Խարկովի ադրբեջանցի կուրսանտների մասին ուղեկցվել է հայկական «քոչարի» պարի մեղեդիով: Ցավոք, սա արդեն տխուր ավանդույթ է դարձել Ուկրաինայում: Անգրագետ լրագրողները հայկական երաժշտությունը, խոհանոցը, պատմությունը բաշխում են բոլոր հարեւան ժողովրդներին, որոնք ՎՈՒԱՄ-ի անդամ են, արդյո՞ք սա պատահական զուգադիպություն է»,-ասում է վերլուծական կենտրոնի տնօրեն Մարատ Հակոբյանը: Պորտալը կոչ է անում գործընկեր լրագրողներին առավել ուշադիր լինել եւ վերագրել հայկական մշակութային ժառանգությունն այլ ժողովրդներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |