«Հատիս» բասկետբոլի ակումբն Եվրոպայի գավաթի առաջնությունում մեկնարկել է պարտությունից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին «Հատիս» բասկետբոլի ակումբն իր առաջին խաղն է անցկացրել Եվրոպայի գավաթի խմբային փուլում Հունաստանի «Պանատինայկոսի» հետ: Գիա Ղազանչյանի սաները չկարողացան դիմակայել հունական ակումբին եւ պարտվեցին 105:54 հաշվով, հաղորդում է բասկետբոլային ակումբի պաշտոնական կայքէջը:



F խմբում խաղացին «Հատիսի» մյուս մասնակիցները` «Չեւակատան» (Ռուսաստան) եւ «Բեշիկթաշը» (Թուրքիա), թուրքական ակումբը հաղթել է 80:62 հաշվով:



Այդպիսով, «Պանատինայկոսն» ու «Բեշիկթաշը» 3-ական միավոր են վաստակել, «Հատիսն» ու «Չեւակատան» միավորներ չունեն եւ վերջին տեղերն են գրավում F խմբում:



Հիշեցնենք, որ հաջորդ խաղը առաջատարները կխաղան միասին, իսկ ցուցակը եզրափակող «Հատիսն» ու «Չեւակատան» կհանդիպեն Երեւանում նոյեմբերի 19-ին:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---