Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայ-բելառուսական առեւտրի տան ստեղծման վերաբերյալ13 նոյեմբերի 2009 - 14:26 AMT PanARMENIAN.Net - 2009թ. նոյեմբերի 10-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել «Ար-Բե» Հայ-բելառուսական առեւտրի տան ստեղծման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Վիտեբսկի լիկյորի-օղու գործարանի» մարքեթինգի ու արտաքին քաղաքականության գործունեության բաժնի պետ Վալենտինա Ցիբուլսկայան: Նրա խոսքերով, պայմանագիրը ստորագրել են հայկական կողմից` «Մուլտի գրուպ» կոնցեռնը, բելառուսականից` «Մինսկ կրիստալ» առեւտրա-արտադրական ձեռնարկությունը, Վիտեբսկի եւ Գոմելի լիկյորի-օղու գործարանները, «Ակվադիվ» եւ «Բելգոսպիշչեպրոմ» ձեռնարկությունները: Հայ-բելառուսական առեւտրի տունը կգործի Շիրակի փ. 1/ա հասցեով: Այդ կապակցությամբ Վ.Ցիբուլսկայան հավելել է, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում այժմ Հայաստանում ներկայացված բելառուսական ապրանքները բավականաչափ պահանջարկ ունեն, իսկ Բելառուսում կա հայկական կոնյակի պահանջարկ: «Ինչպես տեղեկացրեցին հայ գործընկերները, բելառուսական ապրանքների նախորդ խմբաքանակը լավ է սպառվում, դեկտեմբերին սպասվում է եւս մեկը»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |