Անկարան օգտագործում է Կովկասում էտնոքաղաքական գործոնը13 նոյեմբերի 2009 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ազդեսության լուրջ փորձ ունի տարբեր երկրների ներքաղաքական գործընթացների վրա, եւ Հայաստանը բացառություն չի: Այդ մասին PanARMENIAN.Net ն հայտարարել է Հայաստանի նոր պահպանողական շարժման նախագահ (ՀՆՊՇ) Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, Կովկասը Անկարայի համար շատ կարեւոր տարածաշրջան է, որտեղ նա փորձում է ուժեղացնել իր ազդեսությունը, օգտագործելով էտնոքաղաքական գործոնը: «Պետք չէ մոռանալ, որ Հայաստանը Թուրքիայի համար լուրջ խոչընդոտ է իր ազդեսությունը Կովկասում տարածելու համար, եւ հետեւաբար, սահմանի բացման դեպքում Թուրքիան բնականաբար կփորձի ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա», - նշել է նա:Աբրահամյանը հիշեցրել է, որ թուրք-բուլղարական հարաբերությունի հաստատումից հետո, Թուրքիան կարողացավ ազդել այդ երկրի ներքաղաքական իրավիճակի վրա: «Վերջին 20 տարիների ընթացքում Անկարան «աճեցրել» է Բուլղարիայում մի շարք քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ եւ շարժումներ, որոնք այսօր բավականին լուրջ դեր են խաղում երկրի հասարակաքաղաքական կյանքի մեջ: Այդպիսի քաղաքական կուսակցություններից մեկը «Ազատությունների եւ իրավունքների համար շարժումը» ներկայացված է ոչ միայն երկրի կառավարության մեջ, այլ նաեւ կոալիցիոն կառավարության անդամ է: ԲԱցի բուլղարիայից, Թուրքիան ունի իր ներքաղաքական լծակները Մակեդոնիայում, Կոսովոյում, Մոլդավիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Աբխազիայում, Ուկրաինայում, Բոսնիա Հերցեգովինայում: Ճիշտ է, ի տարբերություն վերոհիշյալ երկրներից Հայաստանում բացակայում է թրքական էլեմենտը, սակայն սահմանի բացումը կբերի նրանց թվի կտրուկ ավելացմանը», - ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |