Արցախի համալսարանի 40-ամյակը` տոն է ԼՂՀ ժողովրդի համար13 նոյեմբերի 2009 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի մայր բուհը տոնում է իր 40-ամյա հոբելյանը: Դա տոն է մեր ժողովրդի եւ հանրապետության համար, քանի որ այդ ամբողջ ընթացքում համալսարանը հանդիսացել է մեր ազգային ինքնության պահպանման հիմնական օջախներից մեկը եւ կանգնած է եղել ազատագրական պայքարի ակունքներում:1992 թվականին իրականացված բարեփոխումների շնորհիվ այն ստացավ համալսարանի կարգավիճակ, ինչը ունեցավ ոչ միայն գիտակրթական, այլ նաեւ քաղաքական կարեւորագույն նշանակություն մեր նորանկախ հանրապետության կյանքում: Այսօր էլ Արցախի պետական համալսարանը` որպես մեր երկրի ուսումնական հանգուցային հաստատություններից մեկը, իր դերակատարություն է ունենում մատաղ սերնդի դաստիարակության, կադրերի պատրաստման եւ պետականաշինության բարդ ու դժվարին գործում: Ներկա պայմանները համալսարանի առջեւ դնում են նոր եւ բազմազան խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան, նպատակասլաց ու համակարգված աշխատանք: Պետք է ընդլայնել եւ խորացնել կապերը Հայաստանի ու արտասահմանի այլ բուհերի հետ, օգտագործել ամեն մի հնարավորություն անընդհատ զարգանալու եւ կատարելագործվելու ճանապարհին: Մեր նպատակն է ունենալ ժամանակակից, մրցունակ ու միջազգային չափանիշներին համապատասխան գիտակրթական կենտրոն, եւ համալսարանի ղեկավարությունը պետության աջակցությամբ պարտավոր է ամեն ինչ անել դրան հասնելու համար: Այս հոբելյանի առթիվ մեկ անգամ եւս շնորհավորում եմ համալսարանի բոլոր ուսանողներին, շրջանավարտներին ու պրոֆեսորադասախոսական կազմին եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |