Էրդողանը խորհրդարանում խոսելու է քրդերի, ալեւիտների եւ հայերի մասին13 նոյեմբերի 2009 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ կունենա Թուրքիայի Մեծ ազգային ժողովում (ԹՄԱԺ) եւ կներկայացնի «կառավարության ժողովրդավարական նախաձեռնությունները»` քրդական, հայկական եւ ալեւիտական հարցերը:Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, Էրդողանը խոսելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ այն բանի նշանակության մասին, թե որքան դրական անդրադարձ կունենա դա Թուրքիայի վարկանիշի վրա: Ինչ վերաբերում է ալեւիտներին, ապա վարչապետը մտադիր է ներկայացնել հետագա գործողությունները ալեւիտների հետ պետության հարաբերությունների կարգավորման հարցում, վերջիններս ամենամեծ կրոնական փոքրամասնությունն են (մուսուլման-շիաներ): Զանազան գնահատականներով ալեւիտների թիվը հասնում է 10-14 մլն հոգու (բնակչության 20%): Ինչ վերաբերում է «քրդական նախաձեռնությանը», ապա Էրդողանի խոսքով, այն պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Էրդողանը խոսելու է արյունահեղության դադարեցման եւ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին: Քրդական բնակչության (20-25 մլն) եւ Թուրքիայի միջեւ պատերազմը շարունակվում է 30 տարի, որի ընթացքում երկու կողմերից զոհվել է մոտ 40 հազար մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |