Հանս-Յոխեն Շմիդտ. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը համբերություն եւ ստեղծագործական միտք է պահանջում13 նոյեմբերի 2009 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը համբերություն եւ ստեղծագործական միտք է պահանջում»,- նոյեմբերի 13-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը: Նրա խոսքով, հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը կարեւոր քայլ է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այլեւ ողջ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համար: Նա նշեց նաեւ, որ վավերացումից հետո Արձանագրությունները, հնարավոր է, դրական ազդեցություն կունենան նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: «Արձանագրությունների շուտափույթ վավերացումը, ըստ իս, դրական քայլ կդառնա ոչ միայն Հայաստանի, այլեւ Թուրքիայի համար»,- ընդգծեց դեսպանը` ավելացնելով, որ Թուրքիան պետք է օգտագործի այդ հնարավորությունը եւ, վավերացնելով Արձանագրությունները, ավելի նշանակալի դեր խաղա հարավկովկասյան տարածաշրջանում: Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման մասին Արձանագրությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |