Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հակասում է Ադրբեջանի շահերին13 նոյեմբերի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա ժամանակաշրջանում հակասում է Ադրբեջանի շահերին, կարծում է Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Բաշար Քոմուրը, հաղորդում է Ինտերֆաքսը:«Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը ներկա իրավիճակում հակասում է Ադրբեջանի շահերին, եւ բացասական կազդի ղարաբաղյան կարգավորմանը», - հայտարարել է Բեռլինում Գերմանիայի ադրբեջանցիների կոնգրեսի համակարգող կենտրոնի նիստում Բաշար Քոմուրը: Նա կոչ արեց Ադրբեջանի եւ Թուրքիայի համայնքների կազմակերպություններին դեմ կանգնել Արձանագրությունների վավերացմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |