Հայաստանի ԱԳՆ-ն Կոնսուելո Վիդալին հուշամեդալով պարգեւատրեց13 նոյեմբերի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար ԷդվարդՆալբանյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին` Հայաստանում իր առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց պաշտոնավարման չորս տարիների ընթացքում տիկին Վիդալի կատարած աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Հայաստանի արտգործնախարարը նաեւ կարեւորեց Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերը: Կոնսուելո Վիդալն իր հերթին երախտագիտություն հայտնեց ՄԱԶԾ-Հայաստան գերազանց փոխգործակցության համար՝ շեշտելով, որ Հայաստանից հեռանում է ջերմ հուշերով: Հայաստանում ՄԱԿ-իմշտական համակարգողի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կոնսուելո Վիդալին պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |