Զարուհի Փոստանջյանը մեղադրում է ոստիկանությանը պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ13 նոյեմբերի 2009 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել` ուղղված Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 12ին, ժամը 16.30ին, Երեւանի Բաղրամյանի պողոտայում` ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «Մադրիդյան սկզբունքների» բողոքի ցույց անցկացնելու ժամանակ ոստիկանությունը ցուցարարների դեմ ճնշում են գործադրել, որից հետո ցուցարարները ստիպված տեղափոխվել են հակառակ մայթ: Պատգամավորը նշում է նաեւ, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած ցույցից հետո օրինապահ մարմինները թույլ չեն տվել ցուցարարներին պաստառներով մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին: Վերը նշված փաստերից ելնելով, Փոստանջյանը խնդրում է հայտարարությանը ընթացք տալ եւ ընդունված կարգի համաձայն, իրեն հայտնել արդյունքների մասին, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |