Անկարան պատրաստ է վերջնական հարստացնել իրանական ուրանը Թուրքիայի տարածքում13 նոյեմբերի 2009 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է մասնակցել իր տարածքում իրանական ուրանի վերջնական հարստացման մասին ատոմային էներգիայի միջազգային գործակալության ծրագրի իրականացմանը: Այդ մասին հայտնեց Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:«ՄԱԳԱՏԷ-ն ցանկանում է, որպեսզի մենք մասնակցենք այդ խնդրի լուծմանը: Մենք համաձայն ենք եւ «ոչ» չենք ասի այդ առաջարկին: Մենք պետք է դուրս գանք այդ փակուղուց եւ վերացնենք Արեւմուտքի կասկածները, որը վստահ է, որ Թեհրանը փորձում է ատոմային զենք ստեղծել»,- ասաց թուրք նախարարը: ՄԱԳԱՏԷ-ի խրագրի համաձայն, ցածր հարստացված իրանական ուրանը կհարստացվի Թուրքիայում եւ կուղարկվի Ֆրանսիա: Այնտեղ դրանից վառելիքային ձողեր են պատրաստելու ԱԷԿ-ի համար, որոնք կվերադառնան Թուրքիա եւ Իրանին կփոխանցվեն խաղաղ նպատակներով հետագա օգտագործման համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |