Հայաստանում A/H1N1 վիրուսով հիվանդների թիվը հասնում է 11-ի14 նոյեմբերի 2009 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում A/H1N1 վիրուսով վարակվածների թիվը նոյեմբերի 13-ի տվյալներով հասել է 11-ի: Խոզագրիպի բոլոր դեպքերը կապված են դրսից վիրուսի թափանցման հետ, հիմնականում ՌԴ-ից, հաղորդում ՀՀ առողջապահության նախարարության կայքէջը: Խոզագրիպով հիվանդ 11 հոգուց 8-ը բուժվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, երեքն արդեն դուրս են գրվել: Ըստ նախարարության տվյալների, չորս հիվանդներ մեկ ընտանիքի անդամներ են: Օմսկից վերադարձած տղամարդու մոտ հայտնաբերվել է խոզագրիպ, սակայն մինչ այդ նա արդեն հասցրել էր վարակել ընտանիքի անդամներին: Հանրապետությունում իրականացվում են հակավիրուսային միջոցառումներ, որոքն ուղղված են վիրուսի ներթափանցման եւ տարածման դեմ: Ստուգման են ենթարկվում երկիր մտնող բոլոր մարդիկ: Հինգ հիվանդների լաբորատոր հետազոտությունների նմուշներն արդեն ուղարկվել են Լոնդոնի ռեֆերնս-լաբորատորիա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |