Մոսկվայում կրկին մահափորձ է կատարվել Հայաստանի քաղաքացու դեմ14 նոյեմբերի 2009 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 13-ի գիշերը Լյուբերցիի շրջանում զինված հարձակում է կատարվել Հայաստանի քաղաքացու դեմ, որը Մոսկվա էր եկել հարազատների մոտ: Տուժածը ծանր վիճակում ուժ է գտել իր մեջ տուն հասնելու համար, որտեղից էլ անհապաղ հոսպիտալացվել է: Այժմ նա գտնվում է թիվ 36 քաղաքային հիվանդանոցում: Հետազոտության ժամանակ բժիշկները հայտնաբերեցին, որ տուժածը դանակի ութը խոր վերք է ստացել մեջքին, որից չորսը` թոքերի ներթափանցող վերք, եւ գլխի երկու հրազենային վնասվածք: Ըստ հարազատների, տուժածը կարողացել է միայն բացատրել, որ Լյուբերցիում նրա վրա սլավոնական արտաքինով 3 մարդ է հարձակվել, ենթադրաբար ազգային հողի վրա: Վիրավորի վիճակը ծանր է, հաղորդում է Հայ-ռուսական երիտասարդական միության մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |