Nabucco-ն խնդիրներ ունի ռեսուրսային բազայի հետ կապված

PanARMENIAN.Net - Nabucco գազամուղի նախագծում շատ չլուծված հարցեր կան, որոնցից մեկը ռեսուրսային բազան է: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը:



«Nabucco-ի համար միակ ռեսուրսային բազան այսօր Ադրբեջանն է: Այսօր մեզանից այս նախագծում ոչինչ կախված չէ: Մենք ամեն ինչ արեցինք, եւ այժմ միայն սպասում ենք հետագա առաջընթացին նախագծում»,-ասել է նախարարը, գրում է Trend Capital-ը:



7,9 մլրդ եվրո արժողությամբ Nabucco գազամուղի շինարարությունը նախատեսվում է 2011թ.: Առաջին առաքումները նախատեսվում են 2014թ.: Խողովակաշարի առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 31 մլրդ խմ:



Նախագծի մասնակիցներիներ են` ավստրիական OMV-ն, հունգարական MOL-ը, բուլղարական Bulgargaz-ը, ռումինական Transgaz-ը, թուրքական Botas-ը եւ գերմանական RWE, որոնցից յուրաքանչյուրը հավասար մասնաբաժին ունի` 16,67 տոկոս:



Նախագծի ընդհանուր արժեքի 30 տոկոսը կներդնեն Nabucco-ի բաժնետեր Gaz Pipeline International-ը, մնացած 70 տոկոսը կվճարվի վարկերի հաշվին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---