Դերենիկ Ոսկանյան. «Ես լայն ընտրություն ունեմ Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարում»14 նոյեմբերի 2009 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարին, որն արդեն 3-րդ օրն է, ինչ ընթանում է «Դինամո» մարզասրահում, մասնակցում է 17-18 տարեկան 122 բռնցքամարտիկ Հայաստանի տարբեր մարզերից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանն ասել է, որ այս տարի հուշամրցաշարին բազմաթիվ լավ բռնցքամարտիկներ են մասնակցում: «Անցյալ տարվա պատանիները հիանալի են հանդես գալիս այս մրցաշարում: Ես ամենալայն ընտրությունն ունեմ, լավագույն 33 բռնցքամարտիկները կընդգրկվեն ՀՀ երիտասարդական հավաքականում, որը դեկտեմբերի 10-ից կսկսվի Ծաղկաձորում»,-ասել է Ոսկանյանը: Ըստ Ոսկանյանի, ապրիլին տեղի կունենա Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Դեռեւս պարզ չէ, թե քանի բռնցքամարտիկ կներկայացնեն Հայաստանը: «Եվրոպայի առաջնությունը նախապատրաստական փուլ է 2010թ. Սինգապուրում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ»,-ասել է գլխավոր մարզիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |